Frequently Asked Questions

Ինչպես է հաշվարկվում արձակուրդային վճարը ?

Արձակուրդային վճարը հաշվարկելու համար հաշվարկվում է աշխատողի միջին ամսական աշխատավարձը: Վերջինս որոշվում է արձակուրդ գնալու ամսվան նախորդող 12 լրիվ ամիսների ընթացքում աշխատողի եկամուտների (աշխատավարձ, պարգևավճարներ) ընդհանուր գումարը 12-ի բաժանելով:
Հաշվառման ենթակա 12 լրիվ ամիսներում չեն ներառվում այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է բյուլետենում, ամենամյա հերթական արձակուրդում, հղիության և ծննդաբերության, չվճարվող կամ երեխային խնամելու համար տրվող արձակուրդներում:
Միջին ամսական աշխատավարձի չափը, որը կախված է աշխատողի նախորդ 12 ամիսների եկամուտների պատմությունից, կարող է չհամընկնել աշխատողի ամսական աշխատավարձի հետ:
Արձակուրդը վճարվում է ըստ աշխատանքային օրերի:
Արձակուրդը վճարվում է մինչ արձակուրդ գնալը:

Ինչպես է հաշվարկվում անաշխատունակության նպաստը (բյուլետեն)՝ հիվանդության պարագայում ?

Ամսական միջին աշխատավարձի չափը գտնելու նպատակով բյուլետենի բացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում աշխատողի եկամուտների (աշխատավարձ, պարգևավճարներ) ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի:
Բյուլետենը վճարվում է ըստ աշխատանքային օրերի:
Բյուլետենի 1-ին օրը չի վճարվում: Մնացած օրերը վճարվում են միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Բյուլետենը դա անաշխատունակության թերթիկն է, այլ ոչ թե որևէ բժշկի կողմից տրված տեղեկանքը:

Ինչպես է հաշվարկվում անաշխատունակության նպաստը (բյուլետեն)՝ հղիության պարագայում ?

Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ.՝
- 140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության).
- 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
- 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Հղիության և ծննդաբերության համար տրվող բյուլետենը հաշվարկելու համար.
- հաշվարկվում է աշխատողի միջին ամսական աշխատավարձը՝ բյուլետենի բացմանը նախորդող 12 ամիսների եկամուտը բաժանելով 12-ի;
- միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի՝ 1 միջին օրական աշխատավարձի չափը գտնելու համար.
- 1 միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է բյուլետենի տևողության օրերի քանակով:
Հղիության և ծննդաբերության համար տրվող բյուլետենի բոլոր օրերը վճարվում են միջին ամսական աշխատավարձի 100 % -ի չափով:

Ինչպես է հաշվարկվում աշխատավարձը ?
Զուտ աշխատավարձի հաշվարկ

Զուտ աշխատավարձի հաշվարկ պարգևավճարի (բոնուսի) հետ